Հայաստանի և Ուկրաինայի ԱԳՆ հյուպատոսական վարչությունների միջև խորհրդակցություններ են անցկացվել

15-11-2017 17:36

Երևանում Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունների հյուպատոսական վարչությունների միջև նոյեմբերի 15-ին անցկացվեցին հյուպատոսական խորհրդակցություններ: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Վլադիմիր Կարմիրշալյանը, ուկրաինականը՝ հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Սերգեյ Պոգորելցևը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Ուկրաինական պատվիրակությանն ընդունեց նաև ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

1in.am
15-11-2017 17:36