Թրամփն ու Պուտինը սպառնալիք են ներկայացնում արևմտյան արժեքների համար. Մակրոն

15-11-2017 19:44

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը BBC-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ չնայած Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինն իրենցից սպառալիք են ներկայացնում արևմտյան արժեքների, հանդուրժողականության վրա, այդուհանդերձ Եվրոպայի երկրները չպետք է մեկուսացնեն երկու առաջնորդներին միջազգային արենայում, քանի որ դա անարդյունավետ է: Մակրոնի կարծիքով՝ Արևմուտքը սխալ է գործել՝ մոռանալով իր գաղափարական հիմքերի, ինքնության և արժեքների մասին: Մակրոնն այդ մասին խոսել է Աբու Դաբիում, որտեղ մասնակցել է Լուվրի տեղական մասնաճյուղի բացման արարողությանը: Նա վստահ է, որ Ֆրանսիայի դերը կայանում է աշխարհում այդ արժեքների պաշտպանության մեջ: Երեկ Ռուսաստանի հասցեին քննադատությամբ էր հանդես եկել նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը՝ ելույթ ունենալով Լոնդոնում լորդ քաղաքապետի պատվին միջոցառման ժամանակ: Մեյը դիմել էր Պուտինին՝ առաջարկելով նրան ընտրել Ռուսաստանի զարգացման այլ ուղի և դադարել միջամտել արևմտյան երկրների ներքին գործերին, առավել ևս, որ դա անօգուտ է: Մեյի կարծիքով՝ Պուտինը թերագնահատում է իրենց ժողովրդավարությունների կայունությունը:

1in.am
15-11-2017 19:44