ՌԴ-ն С-400 համակարգերը Թուրքիային կմատակարարի ողջ գումարը ստանալուց հետո միայն

15-11-2017 20:56

Թուրքիային С-400 զենիթա-հրթիռային համակարգեր մատակարարելու պայմանագրի իրականացումը կսկսվի Անկարայի կողմից այդ համաձայնագրով նախատեսված բոլոր ֆինանսական միջոցների վճարումից հետո: Այս մասին Dubai Airshow 2017 ցուցադրության ժամանակ լրագրողներին հայտնել է ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշային ծառայության պաշտոնական ներկայացուցիչը: «Այդ պայմանագրի գործնական իրագործումը կսկսվի թուրքական կողմից անհրաժեշտ ֆինանսական միջոցների ողջ ծավալի փոխանցման պահից»,-ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե երբ է ծրագրվում սկսել համաձայնագրի իրագործումը:

1in.am
15-11-2017 20:56