Ագռավները կմաքրեն Նիդերլանդների փողոցները ծխախոտային մնացորդներից

15-11-2017 21:08

Ամեն տարի մարդիկ թափում են ավելի քան 4.5 տրիլիոն ծխախոտային մնացորդ, և դրանց մեծ մասը թափվում է աղբամանների շուրջբոլորը: Դրանք լցվում են կոյուղին, որտեղից էլ հայտնվում են գետերում, իսկ վերջին հաշվով՝ օվիանոսում: Իսկ գետնին մնացողները կկազմալուծվեն 12 տարում, քանի որ ֆիլտերը պատրաստված են պլաստիկե մանրաթելերից: Նիդերլանդներում գտել են ագռավների օգնությամբ այդ խնդրի դեմ պայքարի եզակի միջոց: Թռչուններին կսովորեցնեն հավաքել ծխախոտի մնացորդները և դրանք տեղափոխել Crowbar՝ եզակի աղբաման, որը «ճանաչելով» բերված աղբը որպես ծխախոտային մնացորդ, կպարգևատրի ագռավին:

1in.am
15-11-2017 21:08