Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում. կա 2 զոհ և 3 վիրավոր

15-11-2017 21:25

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոյեմբերի 15-ին, ժամը 18:09-ին ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Կոշ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, պարզվել է, որ բախվել են «Volkswagen Golf» մակնիշի 34 NQ 375 և «Volkswagen Jetta» մակնիշի 20 SS 360 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով 5 տուժած տեղի ուժերով տեղափոխվել է Աշտարակի ԲԿ, որտեղ տուժածներից 2-ը մահացել են՝ 1956 թ. ծնված Ա. Ա.-ը և 1947 թ. ծնված Ա. Ս.-ը, իսկ մնացած 3-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության: Նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն:

1in.am
15-11-2017 21:25