Քիմ Քարդաշյանը պատմել է երրորդ երեխայի և փոխնակ մայրության մասին

15-11-2017 22:40

2018 թ. հունվարին Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը երրորդ երեխան կունենան: Առողջական խնդիրների պատճառով Քիմը և ամուսինը ստիպված են եղել դիմել փոխնակ մոր ծառայության: Վերջերս E! News-ին տված հարցազրույցում Քիմն առաջին անգամ պատմել է, թե իր ընտանիքն ինչպես է պատրաստվում ապագա երեխայի ծնունդին: «Այս անգամ ամեն ինչ իսկապես ուրիշ կերպ է: Ցանկացածը, ով ասում կամ մտածում, որ փոխնակ մայրը պարզ և թեթև ելք է, բացարձակապես իրավացի չէ: Կարծում եմ՝ դա իսկապես բարդ է, քանի որ իրականում չես վերահսկում իրավիճակը: Իհարկե, դուք գտնում եք մարդու, ում լիովին վստահում եք, ում հետ լավ հարաբերություններ ունեք: Բայց ինձ համար շատ դժվար է գիտակցելը, որ առաջին երկու երեխաներին ես կարողացել եմ ինքս կրել, իսկ երրորդին՝ ոչ: Դա հաստատ ավելի բարդ փորձառություն է ինձ համար, քան ես սպասում էի»,- պատմել է Քիմը: «Ես ատում էի հղի լինելը: Բայց գիտեք, չնայած դրան՝ եթե ես կարողանայի երեխային ինքս կրել, դա կանեի»,- հավելել է Քարդաշյանը: Քիմի խոսքով՝ իր երեխաները՝ Նորթը և Սեյնթը, հուզված են ընտանիքում ապագա համալրման առթիվ. «Չգիտեմ՝ արդյոք նրանք զգում են դա, թե ոչ, որովհետև ես մեծ փոր չունեմ, բայց նրանք հաստատ լսում են՝ ես ինչպես եմ բողոքում ամեն երկրորդ վայրկյանին: Մենք շատ ենք խոսում այդ մասին, ուստի կարծում եմ՝ նրանք հուզված են: Որդիս դեռ չի հասկանում, ուստի չեմ կարող պատկերացնել՝ նա ինչպես կարձագանքի, բայց դուստրս իսկապես հուզվում է»:

1in.am
15-11-2017 22:40