Իրանը և Իրաքը մերժել են Իսրայելի առաջարկած հումանիտար օգնությունը

16-11-2017 00:02

Իրանի և Իրաքի իշխանությունները, որտեղ այս շաբաթ ավելի վաղ ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել, մերժել են Իսրայելի առաջարկած հումանիտար օգնությունը: Այս մասին գրում է JTA գործակալությունը՝ հղում անելով կառավարության ղեկավարի գրասենյակի ներկայացուցչին: Նախօրեին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն տեսակապով ելույթ է ունեցել Լոս Անջելեսում անցկացվող Հյուսիսային Ամերիկայի Հրեական ֆեդերացիաների գլխավոր ասամբլեայի մասնակիցների առաջ՝ նշելով, որ Իսրայելը «Կարմիր խաչ» կազմակերպության միջոցով իր օգնությունն է առաջարկել Իրանում և Իրաքում երկրաշարժի հետևանքով տուժածներին: «Մեր խնդիրը ոչ թե հասարակ իրանցիների հետ է, այլ կառավարության, որը նրանց գերի է պահում»,- ասել է նա: Նեթանյահուն նշել է, որ Իսրայելը մտադիր է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով այդ երկրներին սարքավորումներ և դեղամիջոցներ փոխանցել: Վերջին տվյալներով՝ նոյեմբերի 12-ին Իրանի և Իրաքի սահմանին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 530 մարդ, ավելի քան 7100 մարդ վնասվածքներ է ստացել:

1in.am
16-11-2017 00:02