Աֆղանստանում ափիոնի կակաչի արտադրությունը նոր ռեկորդի է հասել

16-11-2017 00:48

Աֆղանստանում ափիոնի կակաչի արտադրությունը հասել է նոր պատմական ռեկորդի, հաղորդվում է ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության հարցերով վարչության (United Nations Office on Drugs and Crime, UNODC) զեկույցում: UNODC-ի տվյալներով՝ 2017 թ. այդ երկրում կակաչի դաշտերի ընդհանուր տարածքը կազմել է 328 000 հա: Դա ավել է նախորդ ռեկորդից, որը սահմանվել է 2014 թ.՝ 224 000 հա: Աֆղանստանում օփիումի արտադրության շուկայական արժեքը ՄԱԿ-ի կառույցը գնահատել է 1,4 մլրդ դոլար, ինչը 50%-ով շատ է, քան մեկ տարի առաջ:

1in.am
16-11-2017 00:48