Ադրբեջանի նախագահը սպառնացել է լքել Եվրոպայի խորհուրդը

16-11-2017 08:39

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Եվրոպայի խորհրդի հետ հարաբերություններում ճգնաժամի խորացման դեպքում Ադրբեջանը կարող է լքել կազմակերպությունը: Այս մասին հայտնում է BBC-ն: Այդ խոսքերը հնչել են այն բանից հետո, երբ Եվրոպայի խորհուրդը սպառնացել է Ադրբեջանին դատով՝ ադրբեջանական ընդդիմության առաջնորդներից մեկին ազատ արձակելու մասին ՄԻԵԴ վճռի չիրականացման համար: Ելույթ ունենալով Բաքվում՝ իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության 25-ամյակի առիթով հանդիսավոր ժողովի ժամանակ, Ալիևը մեղադրել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին նրանում, որ նրա պատճառով Ադրբեջանի և Եվրոպայի խորհրդի միջև հարաբերություններում ճգնաժամ է սկսվել: «Եվրոպայի խորհուրդը չպետք է դառնա ինչ-որ մեկի անհաջող հավակնությունների զոհը»,-շարունակել է Ալիևը: «Եթե այդ ճգնաժամը խորանա, ապա Ադրբեջանն ազատ կլինի իր ընտրությունում: Մենք կամովի մուտք են գործել բոլոր կազմակերպություններ, որոնցում գտնվում ենք, և կարող ենք կամովի լքել»: Նոյեմբերի 29-ին լրանում է ժամկետը, որը Եվրոպայի խորհրդի նախարարական կոմիտեն տվել էր Ադրբեջանին ՄԻԵԴ վճռի չիրագործման հետ կապված պարզաբանումներ տալու համար:

1in.am
16-11-2017 08:39