Ատամբաևը խզել է 100 մլն դոլարի օգնության վերաբերյալ Ղազախստանի հետ համաձայնագիրը

16-11-2017 14:37

Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը ստորագրել է օրենք՝ Ղազախստանի կողմից իր երկրին 100 մլն դոլարի չափով օգնության տրամադրման մասին արձանագրությունների և համաձայնագրի չեղարկման մասին: Այս մասին հայտնում է «Կաբար» գործակալությունը՝ հղում անելով նախագահի գրասենյակի տեղեկատվական բաժնին: Օրենքն ընդունվել է Ղրղըզստանի խորհրդարանի կողմից նոյեմբերի 9-ին և պետք է ուժի մեջ մտնի դրա պաշտոնական հրապարակման օրվանից: Ավելի վաղ Ղրղըզստանի ԱԳՆ-ը պաշտոնապես ծանուցել էր Աստանային վերոնշյալ փաստաթղթերի չեղարկման ընթացակարգերի մեկնարկի մասին: 100 մլն դոլարի չափով օգնությունը նախատեսված էր տրամադրել Ղրղզըստանին ԵԱՏՄ-ին միանալու ճանապարհային քարտեզի իրագործման համար: Այն ստորագրվել էր 2016 թվականի դեկտեմբերի 26-ին, Սանկտ Պետերբուրգում: Ծրագրված էր գումարը փոխանցել փուլ առ փուլ: Առաջին տրանշի գումարը կազմել է 41 մլն դոլար:

1in.am
16-11-2017 14:37