Դավիթ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

16-11-2017 16:58

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նոյեմբերի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ  արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Այս մասին  տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախարարը շնորհավորել է բարեկամ երկրի դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ նա ևս կշարունակի զարգացնել երկու երկրների՝ ամուր հիմքերի վրա դրված բազմաբևեռ համագործակցությունը: Դեսպան Լաքոտը շնորհակալություն է հայտնել նախարար Հարությունյանին ջերմ ընդունելության համար և վստահեցրել, որ իր բոլոր ջանքերն ուղղված են լինելու հայ-ֆրանսիական փոխգործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը: Դեսպանի հետ հանդիպմանը նախարարն անդրադարձել է Սահմանադրության փոփոխություններից հետո օրենսդրական դաշտում կատարվող աշխատանքներին, ՀՀ-ում ֆրանսիական կապիտալով գործող ընկերությունների հաջողության պատմություններին և հայաստանյան մի շարք ԲՈՒՀ-երում՝ այդ թվում նաև Հայաստանում ֆրանսիական համալսարանում, իրավունքի բնագավառում էլեկտրոնային գործիքների և տեխնոլոգիաների վերաբերյալ դասընթաց ներդնելու հնարավորությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև դատաիրավական ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարներն ու միջազգային որդեգրմանը վերաբերող մի շարք հարցեր:

1in.am
16-11-2017 16:58