BeeTV-ն արդեն հասանելի է Samsung սմարթ հեռուստացույցներով

16-11-2017 17:03

Հայաստանում Beeline-ը հայտարարում է Samsung սմարթ հեռուստացույցների համար BeeTV հեռուստատեսության գործարկման մասին: Quatro ծառայությունների փաթեթների բոլոր բաժանորդներին հասանելի կլինի ժամանակակից և որակյալ հեռուստատեսություն Samsung սմարթ հեռուստացույցներով՝ առանց լրացուցիչ սարքավորումների: Հարկավոր է միայն ներբեռնել BeeTV հավելվածը Samsung Smart TV հեռուստացույցի  մենյուից, հավաքել Quatro բաժանորդի օգտատերի անունն ու գաղտնաբառը և օգտվել Beeline-ի տրամադրած ժամանակակից հնարավորություններից: Quatro ծառայությունների փաթեթների բաժանորդների համար հասանելի կլինեն 100-ից ավելի հեռուստաալիքներ դիտելու, catch up-ի, եթերը ձայնագրելու և այլ հնարավորություններ: «Մենք շարունակում ենք նոր հնարավորություններ ստեղծել մեր բաժանորդների համար, և մի քանի հարթակներով BeeTV-ին հասանելիությունը թույլ է տալիս վայելել հեռուստատեսությունը՝ ինչպես ընդունիչներով և սմարթ հեռուստացույցներով, այնպես էլ սմարթֆոններով ու պլանշետներով: Վստահ եմ, որ մեր հաճախորդները բարձր կգնահատեն այս առաջարկի պարզությունը, հարմարավետությունն ու բարձր որակը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: Quatro ծառայությունների բոլոր փաթեթների բաժանորդներն առանց հավելավճարների ստանում են միաժամանակ երեք սարքերով՝ հեռուստացույցով, սմարթֆոնով և պլանշետով տարբեր հեռուստաալիքներ դիտելու հնարավորություն: Ավելին, Beeline բջջային կապի բաժանորդների համար BeeTV ծառայությունը գործում է առանց ինտերնետի տարիֆիկացման: Նշենք, որ Quatro ծառայությունների փաթեթի շրջանակում բաժանորդներին տրամադրվում են բջջային կապի, բջջային ու ֆիքսված ինտերնետի, ինչպես նաև BeeTV հեռուստատեսության ծառայություններ: Փաթեթի լրացուցիչ առավելությունն այն է, որ բոլոր այդ ծառայությունների դիմաց կարելի է վճարել՝ պարզապես լիցքավորելով Quatro բջջային համարը: Ծառայությունների փաթեթները կարելի է միացնել ինչպես առցանց՝ www.beeline.am էջում, այնպես էլ Beeline-ի բոլոր վաճառքի և սպասարկման գրասենյակներում: Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա  գրասենյակներում:

1in.am
16-11-2017 17:03