Թերեզա Մեյը պատրաստ է ԵՄ-ին 20 մլրդ ֆունտ առաջարկել Brexit-ի համար

16-11-2017 18:36

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պատրաստվում է ԵՄ-ին մինչև 20 մլրդ ֆունտ (26 մլրդ դոլար) առաջարկել Brexit-ի մասին օրենսդրության շրջանակներում: Այս մասին հայտնում է Reuters-ը: ԵՄ-միջնորդ Միշել Բարնյեն Մեծ Բրիտանիային կոչ է արել նշել՝ նա որքանով կկատարի իր պարտավորությունները փակուղուց դուրս գալու համար: Brexit-ի հարցերով նախարար Դևիդ Դևիսը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան չի կարող առաջարկել ո՛չ թիվ, ո՛չ բանաձև՝ պարզելու համար, թե նա որքան է պարտավոր վճարել ԵՄ-ին:

1in.am
16-11-2017 18:36