Իրավիճակը որոշակի առումով պայթյունավտանգ է. Շավարշ Քոչարյան

16-11-2017 18:55

Ռուսաստանում անցկացվող ՀՀ մշակութային օրերին մասնակցելու նպատակով ՌԴ մեկնած Սերժ Սարգսյանի այցի վերաբերյալ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն այսօր ասել է, որ վաղուց էր նախապատրաստվում էր: «Համանախագահների ակնկալիքն այն է, որպեսզի ԼՂ հարցի կարգավորման գործընթացում առաջընթաց լինի. «Պետք է կողմերի միջև վստահություն լինի, ինչն էլ իր հերթին ենթադրում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացում: Արդեն քանի տարի է՝ ոչ միայն չկա առաջընթաց բանակցային գործընթացում, իրավիճակը նաև որոշակի առումով պայթյունավտանգ է, ինչի ապացույցն են նախորդ տարվա ապրիլյան դեպքերը»,-նշեց Քոչարյանը:

1in.am
16-11-2017 18:55