ԱՄՆ-ը շարունակում է համագործակցությունն Ադրբեջանի հետ գլոբալ էներգոանվտանգության ապահովման գործում. Ադրբեջանում ԱՄՆ դեսպան

16-11-2017 19:21

ԱՄՆ-ը երկար ժամանակ աշխատել է և շարունակում է աշխատել Ադրբեջանի և այլ երկրների հետ գլոբալ էներգոանվտանգության ամրապնդման համար: Trend-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան: «Ինչպես այսօր նշել է ադրբեջանական SOCAR պետական նավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլլաևը՝ ԱՄՆ-ը միշտ ակտիվ է եղել Ադրբեջանում էներգառեսուրսների մշակման գործում: Մենք շարունակում ենք համագործակցությունն Ադրբեջանի հետ գլոբալ էներգոանվանգության ապահովման գործում»,- հավելել է նա: Ներկայումս Ադրբեջանն իր օտարերկրացի գործընկերների հետ իրականացնում է «Հարավային գազային միջանցք» նախագիծը: «Հարավային գազային միջանցքը» նախատեսում է Վրաստանով և Թուրքիայով Եվրոպա 10 մլրդ խմ ադրբեջանական գազի մատակարարում:

1in.am
16-11-2017 19:21