Մահվան ելքով վրաերթ Գյումրիում

16-11-2017 22:18

Գյումրիում այսօր՝ նոյեմբերի 16-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել: Ժամը 19:50-ի սահմանում Գյումրի քաղաքի բնակիչ 26-ամյա Հակոբ Ղազարյանն իր վարած մարդատար Գազել մակնիշի ավտոմեքենայով Երեւանյան խճուղում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Գյումրի քաղաքի բնակիչ 38-ամյա Արտակ Ալեքսանյանին: Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, որտեղ, սակայն, վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով՝ մահացել է: Փաստի առթիվ քննչական բաժնում հարոցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով: Վրաերթի վայրում հայտնաբերվել է նաեւ ձեռնափայտ, որը, ըստ տեղեկությունների, վրաերթի ենթարկվածին էր պատկանում: Գազելը սպասարկում է թիվ 22 երթուղին:

1in.am
16-11-2017 22:18