Աֆղանստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան և Թուրքմենստանը պայմանավորվել են նոր տրանսպորտային միջանցքի վերաբերյալ

16-11-2017 23:35

Աֆղանստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան և Թուրքմենստանը Lapis lazuli տրանզիտային տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին համաձայնագիր են կնքել: Փաստաթուղթը ստորագրվել է Աշխաբադում Աֆղանստանի հարցով VII Տարածաշրջանային տնտեսական համագործակցության կոնֆերանսի (RECCA VII) նախարարների նիստի ժամանակ: Այս մասին հայտնում է Թուրքմենստանի Պետական տեղեկատվական գործակալությունը: Աֆղանական TOLO News գորակալությունը, հղում անելով երկրի իշխանություններին, նշում է, որ միջանցքը կլինի ամենակարճ և ամենահասանելի (փոխադրման արժողության տեսանկյունից) ուղին աֆղանական ապրանքների եվրոպական շուկաներ փոխադրման համար: Ծովային, ավիա-, ավտոմոբիլային և երկաթուղային երթուղիների ցանցը կկապի աֆղանական Ակինա և Տուրգունդի քաղաքները, Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքը, Բաքուն Ադրբեջանում, Թբիլիսին, Փոթին և Բաթումին Վրաստանում և Ստամբուլ ու Կարս քաղաքները Թուրքիայում՝ Եվրոպայի տրանսպորտային համակարգ հետագա ելքով: Նախագիծը նախատեսում է տրանսպորտային ենթակառուցվածքի (ավտոմոբիլային, երկաթուղային և ծովային) արդիականացում և մասնակից երկրների մաքսային ինտեգրացիա, այդ թվում՝ մաքսային ձևակերպման և բիզնեսմենների համար աշխատանքային վիզաների տրամադրման կարգի պարզեցման միջոցով:

1in.am
16-11-2017 23:35