Դատապարտյալների շրջանում նոր աղմուկ է հասունանում. «Ժողովուրդ»

17-11-2017 08:24

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դատապարտյալների շրջանում նոր աղմուկ է հասունանում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտի կայացրած որոշումների վերաբերյալ մի շարք դատապարտյալներ դիմել են ՀՀ վերաքննիչ դատարան: Ու թեև նշանակվել է քննություն, սակայն դատապարտյալներին չեն տանում ՀՀ վերաքննիչ դատարան` իրենց կողմից ներկայացված հայցերով դատաքննությանը մասնակցելու: Վերջիններս փորձել են ՔԿՀ ղեկավարությունից պարզել, թե ինչով է այս հանգամանքը պայմանավորված, սակայն որևէ պատասխան չեն ստացել: Երեկ ՀՀ վերաքննիչ դատարանում նման մի հայցով նիստ է անցկացվել` առանց հայցվոր կողմի: Ու հիմա դատապարտյալները սպասում են ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումներին, և եթե առանց հայցվորի ներգրավվածության ընդդեմ նրա որոշում է կայացվել, ապա համապատասխան արձագանքը չի ուշանա»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

1in.am
17-11-2017 08:24