Գերմանական կազմակերպությունը պահանջում է հուշարձան կանգնեցնել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

17-11-2017 08:55

Ֆրանսիական «Յառաջի» փոխանցմամբ՝ Գերմանիայում գործող «Վտանգված ժողովուրդներ» իրավապաշտպան կազմակերպությունը պահանջում է գերմանական քաղաքներում Հայոց ցեղասպանության և այլ քրիստոնյա փոքրամասնությունների զոհերի հիշատակին նվիրված հուշարձաններ կանգնեցնել: Իրավապաշտպան կազմակերպությունը պահանջը ներկայացրել է Գերմանիայի քաղաքների Ավագ ժողովին: Պահանջ-նամակը փոխանցվել է Կոնգրեսի նախագահ Եվա Լոհսեին: «Վտանգված ժողովուրդներ» կազմակերպության ներկայացուցիչ Քամալ Սիտոն նշել է, որ Գերմանիան տեղյակ է եղել Օսմանյան կայսրության կողմից գործադրվող կոտորածների մասին: «Այդ իսկ պատճառով շատ կարևոր է ջանքեր գործադրել, որպեսզի չմոռացվի կատարվածը. հարկ է հատկացնել մի վայր, որտեղ զոհերին հարգանքի տուրք կմատուցվի»,- ասել է նա:

1in.am
17-11-2017 08:55