Արարատի մարզում դասղեկների աշխատավարձերը կրճատել են. «Հրապարակ»

17-11-2017 09:03

«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզի մի շարք համայնքների ուսուցչական կոլեկտիվներից վերջին շաբաթներին ահազանգ ենք ստանում, որ մարզպետարանը կրճատել է դասղեկների աշխատավարձերը: Հիշեցնենք, որ դասղեկական դասարան ունեցող ուսուցիչները, բացի աշխատավարձից, ստանում են նաև հավելյալ 22 հազար դրամ, սակայն մարզի տարբեր դպրոցներում տարբեր մոտեցում է դրսևորվել: Օրինակ՝ Արտաշատ քաղաքի որոշ դպրոցներում այդ թիվը նվազեցրել են՝ դարձնելով մինչև 6 հազար, իսկ որոշ գյուղերում կրճատել են կիսով չափ: Մարզպետարանի համապատասխան վարչությունից այս փոփոխությունը բացատրել են բյուջեի սղությամբ: Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Խաժակ Աղաբեկյանն այս առիթով մեր հարցը լսելուց հետո բորբոքվեց․ «Չարաչար սխալվում են, էդպիսի բան չկա: Ուրեմն հարցազրույցի համար եկեք ինձ մոտ, հեռախոսով ոչ մի բան հայտնելու իրավունք չունեմ Ձեզ»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

1in.am
17-11-2017 09:03