Երևանում թալանել են «Հայէկոնոմբանկ»-ի ոսկերչին՝ տանելով 4 մլն դրամի ոսկեղեն

17-11-2017 13:05

Երևանում, նոյեմբերի 16-ին, առանձնապես խոշոր չափի գողություն է կատարվել: Shamshyan.com-ի  փոխանցմամբ, 50-ամյա Հակոբ Թ.-ն Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգել է, որ նույն օրը ժամը 14:00-ից մինչև 17:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալու միջոցով բացել են իր տան դուռը և ներս մտել ու այնտեղից գողացել ոսկյա և արծաթյա զարդեր: Աղբյուրի տեղեկություններով՝ տուժած Հակոբ Թ.-ն աշխատում է «Հայէկոնոմբանկ» ՍՊԸ-ում՝ որպես ոսկերիչ և նա կրել է մոտ 4 մլն դրամի վնաս:

1in.am
17-11-2017 13:05