Խոշոր հրդեհ Քաղսի գյուղում. մեկնել է երկու մարտական հաշվարկ

17-11-2017 14:02

Նոյեմբերի 17-ին, ժամը 04:48-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղում՝ եկեղեցու մոտակայքում, այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում են 2-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող հացատունը, կից խորդանոցը (մոտ 60 քմ) և ներսում կուտակած աթար (մոտ 6 խմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:15-ին, մարվել՝ 08:37-ին: Այրվել են շինության տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 42 քմ), առաստաղը (մոտ 20 քմ) և ներսում կուտակած աթար (մոտ 8 խմ):

1in.am
17-11-2017 14:02