ԱՄՆ ավիաընկերությունը բողոքում է ինքնաթիռներում խոզերի գտնվելու դեմ

17-11-2017 14:31

US Airways-ը հայտարարում է, որ խոզերը չեն կարող հուզական հարմարավետություն ապահովել նույնիսկ տիրոջը, հայտնում է vokrugsveta.ua-ն: Ավիաընկերությունն արդեն գործ ունեցել է տհաճ դեպքերի հետ, երբ յուրահատուկ կենդանիների հայտնվելը խառնաշփոթի պատճառ է դարձել ինքնաթիռում: Վերջինը լցրել է ավիաընկերության համբերության բաժակը: Գաճաճ խոզին թողել են սրահ մտնել բժշկի տեղեկանքի հիման վրա, որը հաստատել է, որ այն տիրուհուն շատ անհրաժեշտ է թռիչքի ընթացքում որպես թերապևտ-կենդանի: Բայց երբ կենդանին սկսել է սասրափելի ձայներով վազվզել ինքնաթիռով, անձնակազմը համարել է, որ կենդանու ինքնաթիռում գտնվելուց վնասն անհամեմատ մեծ է օգուտից, որ այն տալիս է տիրուհուն, և կենդանուն իջեցրել են ինքնաթիռից: Ավիաընկերությունում կարծում են, որ շատ կոմերցիոն ֆիրմաներ այդպիսի տեղեկանքներ են տրամադրում կենդանիներին, որոնք իրականում նման իրավունք չունեն: Հատուկ իրավունքներ ունեն միայն ծառայողական կենդանիները՝ շները: Դրանք պետք է հատուկ վաժեցված լինեն և անվերապահորեն կատարեն հրմանները՝ օգնելով հատուկ կարիքներով մարդկանց: US Airways-ում հաստատորեն հայտարարել են, որ ապագայում թույլ չեն տա գյուղատնտեսական կենդանիներ տեղավորել իրենց ինքնաթիռների սրահներում:

1in.am
17-11-2017 14:31