Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան

17-11-2017 14:41

ՀՀ նախագահի հրամանագրով Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ. Սերգեյ Մինասյանին նշանակել Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուխարեստ)»,-ասվում է նախագահի հրամանագրում: Նախագահի մեկ այլ՝ ավելի վաղ ստորագրված հրամանագրով Համլետ Գասպարյանն ազատվել է Ռումինիայում և Չեռնոգորիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

1in.am
17-11-2017 14:41