Ստամոքսի մի մասը հեռացրած Մրայա Քերին նորից հոսպիտալացվել է

17-11-2017 16:22

Վերջերս 47-ամյա Մրայա Քերին նիհարելու համար հեռացրել է ստամոքսի մի մասը: Իսկ հիմա նորից հիվանդանոցում է հայտնվել, հայտնում է Variety-ն: Կոկորդի հիվանդության պատճառով երգչուհին չեղարկել է իր սուրբծծնդյան ելույթները, որովհետև բժիշկները թույլ չեն տալիս ծանրաբեռնել կոկորդը: Եվ սպառնացել են՝ եթե նա չլսի իրենց խորհուրդները և երգի, իրենք երգչուհուն ընդհանրապես կարգելեն երգել: Մրայա Քերին ներողություն է խնդրել երկրպագուներից, գանգատվել է վատ ինքնազգացողությունից: Բացատրել է, որ վերին շնչուղիների վարակ ունի գրիպով հիվանդանալուց մի քանի օր անց: Եվ վստահեցրել է, որ հենց առողջությունը թույլ տա, ինքն անմիջապես բեմ կվերադառնա:

1in.am
17-11-2017 16:22