Թող ոչ մի բան չասեր, մենակ կողքիս լիներ. Տեղի ունեցավ ապրիլյան պատերազմի մասնակից Նարեկ Գասպարյանի հուշաքարի բացումը

17-11-2017 16:40

Այսօր Նորք-Մարաշի գերեզմանատանը բացվեց Արցախում հունիսի 17-ի առավոտյան հակառակորդի կողմից մահացու վիրավորում ստացած, ապա հոսպիտալի ճանապարհին մահացած՝ քառօրյա պատերազմի մասնակից Նարեկ Գասպարյանի հուշաքարը: Նարեկ Գասպարյանը արիաբար մասնակցել էր քառօրյա պատերազմին, Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել, ապա վերադարձել էր ծառայության, որին մնացել էր 26 օր: 26 օր հետո Նարեկը պետք է տուն վերադառնար: «Կարոտում եմ, շատ եմ կարոտում… ոչ մի բան չեմ ուզում, թող մենակ կողքիս լիներ, թող ոչ մի բան չասեր, միայն կողքիս լիներ…»,- արցունքն աչքերին ասաց մայրը: Նարեկի հայրը մեզ հետ զրույցում պատմեց, որ Նարեկը երբեք ոչ մի բանից չէր բողոքում, չէր դժգոհում ծառայությունից: Ասում էր՝ այ կտեսնեք, կծառայեմ, հետ կգամ: «Հերոս էր իմ տղան, բոլորն էլ իրան որպես հերոս են հիշում ու գնահատում»,- ասաց հայրը: Հուշաքարի բացմանը ներկա էին նաև պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը, Նարեկի հրամանատարը և ընկերները:   Առավել մանրամասն՝ տեսանյութում:

1in.am
17-11-2017 16:40