Երևանը Մոնթե Մելքոնյանի և Լեոնիդ Ազգալդյանի անունները կրող փողոցներ կունենա

17-11-2017 17:59

Երևանի քաղաքապետարանի Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են Երեւանի մի շարք փողոցների վերանվանման հարցերը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, իրենց կողմից ներկայացված նախագծով առաջարկվում է Իսակովի պողոտան Նալբանդյան փողոցին կապող փողոցը անվանակոչել Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի անունով: «Այս նախագծին միացել են նաև Հայաստանի Հանրապետական խմբակցության անդամները: Նոյեմբերի 29-ին Երևանի ավագանու նիստում այդ նախագիծը դրվելու է քվեարկության»,- նշեց Խաժակյանը: «Հանրապետական» խմբակցության անդամները առաջարկել են նաև Լեոնիդ Ազգալդյանի անունով կոչել Վերին Անտառային փողոցը: Նոյեմբերի 29-ին նույնպես այդ նախագիծը դրվելու է քվեարկության»,- ասաց Խաժակյանը:

1in.am
17-11-2017 17:59