Նոր երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

17-11-2017 18:08

Ադրբեջանի երկրակեղևում վերջին օրերին գրանցվող ցնցումները չեն դադարում. նոյեմբերի 17-ին Հայաստանի ժամանակով 17:27-ին ադրբեջանական Բարդա քաղաքից 19 կմ հեռավորության վրա նոր երկրաշարժ է գրանցվել: Ինչպես հաղորդում է միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի պաշտոնական կայքը, երկրաշարժը եղել է 4,4 մագնիտուդ ուժգնությամբ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 40 կմ խորության վրա: Թեպետ էպիկենտրոնը գտնվել է Երևանից 225 կմ հեռավորության վրա, սակայն Հայաստանի տարածքում ևս ցնցումները զգացվել են: Սոցիալական ցանցերի հայ օգտատերերն այս մասին գրառումներ են կատարել իրենց էջերում:

1in.am
17-11-2017 18:08