Ռուսաստանում երեխան դպրոցում պատահաբար դանակի վրա է նստել

18-11-2017 00:20

Նիժնի Նովգորոդում դպրոցականը համադասարանցու աթոռի վրա սուր ծայրը դեպի վեր դանակ է դրել: Այս մասին հայտնում է fakty.ictv-ն: Երեխան հոսպիտալացվել է ազդրի վնասվածքով, բուժօգնություն է ստացել: Բժիշկները երեխայի վիճակը գնահատում են միջին ծանրության: Ներկայումս հետաքննիչները հարցաքննում են դեպքի ականատեսներին՝ աշակերտներին և ուսուցիչներին, պարզում են տեղի ունեցածի հանգամանքները:

1in.am
18-11-2017 00:20