Ջիգարխանյանի որդին մեկնաբանել է հոր սկանդալը 38-ամյա կնոջ հետ

18-11-2017 00:31

82-ամյա Արմեն Ջիգարխանյանի որդին՝ Ստեփան Ջիգարխանյանը, լրագրողների համար մեկնաբանել է հոր և 38-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի միջև սկանդալը: Այս մասին հայտնում է НТВ հեռուստաալիքը: «Աղջիկը մի քիչ խաղացել է, մի քիչ ափերն է շփոթել: Լուռ ուրախացիր, որ ամեն ինչ շրջեցիր: Նրա սխալը սրանում՝ մի քիչ շրջանակներն է շփոթել, ինչպես ասում էին 90-ական թթ.»,- ասել է Ստեփանը: Հնարավոր է՝ դերասանի որդին Ցիմբալյուկ Ռոմանովսկայային մեղավոր է համարում Արմեն Ջիգարխանյանի թատրոնից միջոցների գողության համար, գրում է News.rambler-ը: «Եթե դու այդքան խելացի ես, այդքան հնարամիտ, ամեն ինչի հասել ես, Mercedes-ով ես շրջում, տուն ունես այստեղ, տուն այնտեղ, Աստված սիրես: Բայց սուրբության վրայով անցնել»,- վրդովվել է Ստեփան Ջիգարխանյանը:

1in.am
18-11-2017 00:31