Վրաստանում «Մանկական Եվրատեսիլի»-ի տոմսերը աննախադեպ արագությամբ են սպառվում

18-11-2017 08:34

«Եվրատեսիլ» մրցույթը Հանրային հեռարձակողի համար կրկնակի կարևոր է, քանի որ այն ոչ միայն երգի մրցույթ է, այլև մրցույթ է ԶԼՄ-ների համար, որոնց ներկայացուցիչները ուշադրությամբ հետևում են «Եվրատեսիլի» բեմի տեխնիկական նորամուծություններին: «Գրուզիա Օնլայնի» փոխանցմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսում ասել է Վրաստանի Հանրային հեռարձակողի՝ հեռահաղորդակցության և ԶԼՄ-ների բլոկի տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին «Մանկական Եվրատեսիլի» կապակցությամբ: Նրա խոսքով՝ չնայած շատ հաճախ ասվում է, որ մրցույթը քաղաքականացված է, դա չի համապատասխանում իրականությանը: ««Մանկական Եվրատեսիլը» միայն երեխաների համար է, որպեսզի երեխաները առավելագույնս հաճույք ստանան ինչպես բեմի վրա, այնպես էլ նրանից դուրս»,- հավաստիացրել է Բերձենիշվիլին: «Աննախադեպ արագ են սպառվել տոմսերը առաջին իսկ օրը: Դա նշանակում է, որ մրցույթի հանդեպ հետաքրքրությունը շատ մեծ է: Տոմսերի հարցով ընդունվել էր աննախադեպ որոշում. քանի որ այս շոուն երեխաների համար է, և որպեսզի ինչքան հնարավոր է շատ երեխաներ հաճույք ստանան, տոմսերի գները խորհրդանշական էին: Մենք շատ երախտապարտ ենք դրա համար: Նոյեմբերի 26-ին դարձյալ հնարավորություն կա համերգի տոմսեր գնելու»,- հայտարարել է Բերձենիշվիլին: Բացի այդ, «Եվրատեսիլի» մրցույթը չի սահմանափակվում միայն երկու համերգներով, դա տարբեր միջոցառումների համալիր է, որը մեկնարկում է նոյեմբերի 19-ին և ավարտվում նոյեմբերի 26-ին:

1in.am
18-11-2017 08:34