Իմ առևանգման մասին լուրերը մտացածին են. Սաադ Հարիրի

18-11-2017 08:50

Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրին երկու շաբաթ Էր Ռիադում քննարկել է Լիբանանի ապագային և արաբական տարածաշրջանում նրա վիճակին առնչվող հարցեր: Այս մասին նա հայտարարել է նոյեմբերի 17-ին՝ փորձելով ցրել բոլոր շշուկները՝ կապված իրեն առևանգելու հետ: «Ես գտնվում էի Սաուդյան Արաբիայի թագավորությունում Լիբանանի ապագայի և արաբական տարածաշրջանում նրա կապերի վերաբերյալ բանակցություններ վարելու նպատակով: Այս բոլոր հակասական լուրերը՝ ներառյալ մտացածին լուրերը իմ գտնվելու վայրի, ընտանիքիս վիճակի վերաբերյալ, ընդամենը շշուկներ են»,- գրել է նա Twitter-ում: Հիշեցնենք, որ Սաադ Հարիրին հայտարարել է հրաժարականի մասին նոյեմբերի 4-ին՝ Էր Ռիադ աշխատանքային այց կատարելու հաջորդ օրը: Իր որոշումը նա բացատրել է ներլիբանանյան գործերին Իրանի և «Հըզբոլլահի» միջամտությամբ: Բացի այդ, նա հայտարարել է, որ իր կյանքին մահացու վտանգ է սպառնում:

1in.am
18-11-2017 08:50