Սաուդյան ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն ճաշի ընդմիջման ժամանակ կնոջ հետ զրուցելու համար: Այդ մասին գրում է Daily Mail-ը: Համացանցում դրվել է տղամարդու և կնոջ միջև կարճատև զրույցի տեսանյութը: Ոստիկանության ներկայացուցչի խոսքերով՝ տղամարդու անձը արագ է հաստատվել: «Տեսանյութում ուսանողուհին ճաշի ընդմիջման ժամանակ, խախտելով մեր կարգերն ու արժեքները, մոտենում է տղամարդուն»,- հայտարարել են ոստիկանությունում: Այն մասին թե ինչ միջոցներ են ձեռնարկվել աղջկա հանդեպ, ոչինչ չի ասվում: Սաուդյան Արաբիայում կանանց արգելվում է յուրաքանչյուր տեսակի շփում ընտանիքից դուրս գտնվող տղամարդկանց հետ: Նրանք կարող են շփվել ուրիշների հետ միայն ուղեկցորդի ներկայությամբ: Հոկտեմբերի վերջին Սաուդյան Արաբիայի իշխանությունները որոշում ընդունեցին, որով կանանց թույլատրվում է մարզադաշտեր այցելել և ֆուտբոլային հանդիպումներ դիտել: