Տղամարդը մտել է Բյուրեղավանի գիշերօթիկ և հարվածել 8-ամյա երեխային. նա որոնվում է

18-11-2017 15:46

Կոտայքի մարզում Բյուրեղավան գքաղաքում նոյեմբերի 16-ին,  կեսօրին մի տղամարդ ներխուժել է «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», որտեղ սկսել է աշխատակիցների և երեխաների ներկայությամբ հայհոյանքներ ու անբարո խոսքեր ուղղել տնօրեն Մարինե Գալստյանի հասցեին: Shamshyan.com-ի  փոխանցմամբ, կատարվածի մասին նոյեմբերի 17-ին դիմում է ներկայացրել տնօերն Մարինե Գալստյանը, որը հայտնել է, որ անծանոթ տղամարդը հնչեցրել է նաև սպառնալիքներ և հարվածել է գիշերօթիկի սանի՝ 8-ամյա մի տղայի: Ոստիկանության Կոտայքի բաժնի և նույն բաժնի Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները պարզել են գիշերօթիկ ներխուժած անձի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

1in.am
18-11-2017 15:46