Դավաճանն ընդդեմ ՍԴ որոշման. ՀՎԿ-ի «դասալիքները» կմասնակցեն Վանաձորի ավագանու նիստերին

18-11-2017 19:02

«Հայկական Վերածնունդ» կուսակցությունը հուշագիր է ստորագրել Վանաձորի ավագանու ՀՀԿ խմբակցության հետ: Արկադի Փելեշյանը այսուհետ կստանձնի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է «Լոռի TV»-ի տնօրեն Նարինե Ավետիսյանը և տեղադրել Համագործակցության հուշագրի տեքստը: Հիշեցնենք, որ օրերս «Առաջին լրատվական»-ը գրել էր, որ ՍԴ որոշումից հետո Մամիկոն Ասլանյանը շտապ հավաք է կազմակերպել ավագանու իր թիմի հետ և տեղեկացրել, որ ինքը անձամբ հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ով իրեն վստահեցրել է, որ հետագա պաշտոնավարման հետ կապված խոչընդոտներ չեն լինի, և ՍԴ որոշումը չպետք է մտավախության առիթ հանդիսանա: Նույն հանդիպման ժամանակ Մամիկոն Ասլանյանը ավագանու անդամներին վստահեցրել էր, որ շուտով կլուծվի նաև ավագանու նիստերի լեգիտիմության հարցը: Նա տեղեկացրել է, որ հանդիպել է Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակցած «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Արկադի Փելեշյանի (Ակա) հետ և համաձայնության եկել, որ ՀՎԿ «դասալիքները» կմասնակցեն ավագանու նիստերին, փոխարենը Փելեշյանը կստանձնի փոխքաղաքապետի պաշտոնը:

1in.am
18-11-2017 19:02