«Միսս աշխարհ-2017» մրցույթի հաղթող է դարձել Հնդկաստանի ներկայացուցչուհին

18-11-2017 20:01

Չինաստանի Հայնան կղզու Սանյա քաղաքում տեղի ունեցած «Միսս աշխարհ-2017» մրցույթում հաղթել է Հնդկաստանի բնակչուհի Մանուշի Չհիլլարը: Հաղթողին թագը հանձնել է «Միսս աշխարհ-2016» պուերտոռիկացի Ստեֆանի Դել Վալեն: Երկրորդ տեղը զբաղեցրել է մեքսիկուհի Անդրեա Մեզեն, երրորդը՝ բրիտանուհի Ստեֆանի Հիլը: «Միսս աշխարհ-2017» մրցույթը մեկնարկել էր հոկտեմբերի 20-ին: Մրցույթին մասնակցել են 118 երկրի ներկայացուցիչ 18-26 տարեկան մոդելներ:

1in.am
18-11-2017 20:01