Ռուսաստանը «Իսկանդեր-Մ» համալիրի նոր հրթիռ է փորձարկել

18-11-2017 21:21

Տաջիկստանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զորավարժություններում փորձարկել են «Իսկանդեր-Մ» համալիրի նոր բալիստիկ հրթիռ: Այս մասին հայտնում է «Զվեզդա» հեռուստաալիքը: Արձակումն իրականացվել է Լյաուր պոլիգոնից, նշել է Ռուսաստանի Կենտրոնական ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի օգնական Յարոսլավ Ռոշուպկինը: Թիրախը՝ գրոհայինների պայմանական ճամբարը, ոչնչացվել է: Նշվում է, որ հրթիռը թիրախը ոչնչացրել է՝ ավելի քան 10 մ շեղվելով: Տաջիկստանում ՀԱՊԿ զորավարժությունները կտևեն մինչև նոյեմբերի 20-ը:

1in.am
18-11-2017 21:21