Պենտագոնը խոստովանել է ԱՄՆ զինվորականների սեքսուալ հանցագործությունները

18-11-2017 21:50

Պենտագոնը հրապարակել է փաստաթղթեր, որոնք վերաբերում են աշխարհի տարբեր կետերում ամերիկացի զինվորականների հասցեին սեքսուալ հանցագործությունների մեղադրանքներին: Փաստաթղթերում տվյալներ կան 2013-2016 թթ. տեղի ունեցած դեպքերի մասին, հայտնում է mignews.com-ը: Նշվում է, որ Պենտագոնի զեկույցում մանրամասն տեղեկություն կա սեքսուալ հանցագործությունների մասին, որոնք իրականացվել են զինված ուժերում, նավատորմում, ծովային հետևակի կորպուսում և ԱՄՆ ռազմաօդային ուժերում, նաև ռազմաբազաներում և թեժ կետերում, ինչպես՝ Իրաքում և Աֆղանստանում: Օրինակ՝ անցած տարի նրանք իրականացրել են մոտ 15 000 սեքսուալ հարձակում: Պենտագոնում նշում են, որ դրանք 2014 թ. ցուցանիշերից լավ են. այն ժամանակ նման բռնության մասին հայտարարվել է ավելի քան 20 000 անգամ:

1in.am
18-11-2017 21:50