Արդեն առաջին տակդիրն եմ փոխել. Անդրեյ Մալախով

18-11-2017 22:06

Անդրեյ Մալախովի և Elle ամսագրի հրատարակիչ Նատալյա Շկուլևայի առաջնեկը լույս աշխարհ է եկել հայտնիների շրջանում նորաձև Լապինո կլինիկական հոսպիտալում: Մայրը և երեխան իրենց լավ են զգում: «Վեստի» հաղորդման ժամանակ ներկայացրել են ռեպորտաժ Շկուլևայի աշխատասենյակից՝ նրա գործընկերները տարածքը ծաղիկներով են զարդարել և զանգահարել են նրան: Նորաթուխ մայրիկը հեռախոսով պատասխանել է շնորհավորանքներին. «Շնորհակալ եմ, թանկագիններս, շատ շնորհակալ եմ, մեզ մոտ ամեն ինչ լավ է, սկսում ենք մեծանալ, նոր կյանք ենք սկսում, բայց ինձ շուտով սպասեք»: Անդրեյ Մալախովը նույնպես չի դադարում շնորհավորանքներ ստանալ և կիսվել առաջին տպավորություններով: Հիմա նա աշխատանքից շտապում է ոչ միայն կնոջ, այլև որդու մոտ: «Երբ բժիշկը կերակրումից հետո փոքրիկին ինձ տվեց գրկելու, ասաց, որ պետք է նրան սյունաձև բռնել: Հիմա իմ կյանքում երկու սյուն կա, որոնց պետք է հետևել՝ հաղորդումների դիտման սյունակը և սյունակը, որն ինձ ծննդատանն է սպասում… Իհակե, այնպիսի յուրահատուկ զգացողություններ են, երբ քեզ մոտ են բերում երեխային և նա այնքան անպաշտպան է… Շատ փոքր է, կարմրավուն: Նա «մռթմռթացնում է», և պարզվեց՝ լուրջ երիտասարդ է: Արդեն առաջին տակդիրն եմ փոխել…»,- կիսվել է տպավորություններով հաղորդավարը:

1in.am
18-11-2017 22:06