Dolce&Gabbana-ն 110 դոլարով ամանորյա մակարոն է վաճառքի հանել

18-11-2017 22:59

Սուրբծննդյան և ամանորյա տոներին ընդառաջ Dolce & Gabbana իտալական նորաձևության տունը Pastificio Di Martino պաստա արտադրողի հետ համատեղ պաստայի հավաքածու է թողարկել: Սպագետտիի մեկ տոնական փաթեթը 110 դոլար արժե, հայտնում է Independent-ը: Ապրանքի նկարագրության մեջ հեղինակները գնորդներին առաջարկում են հյուրերին զարմացնել բաղադրիչների յուրահատկությամբ, ոչ թե ուտեստների: Նշվում է, որ թողարկումը նվիրված է ամանորյա և սուրբծննդյան տոներին: Մակարոնը կվաճառվի նվերի լրակազմում, որը ներառում է 4 փաթեթ տարբեր ձևի պաստայով, ընկերության լոգոտիպով, ֆիրմային գոգնոց: Խանութներ կուղարկեն ընդհանուր մոտ 5 000 նմուշ, 1 000-ը՝ ԱՄՆ-ում: Մակարոնը կվաճառվի միայն Իտալիայի քաղաքներում՝ Նեապոլում և Բոլոնյայում:

1in.am
18-11-2017 22:59