Վրաստանը ստեղծում է ազարտային խաղերից կախվածություն ունեցող անձանց ռեեստր

19-11-2017 09:19

Լայն հաղորդակցության պայմաններում բոլոր ալիքները փակելն անհնարին է, համապատասխանաբար, շատ կարևոր է, որպեսզի մեզնից յուրաքանչյուրը՝ ընտանիքի անդամները, ընկերները, շատ զրուցեն այդ մարդկանց հետ այն մասին, թե որքան վտանգավոր է ազարտային խաղերի պլանում կախվածության այդ տեսակը: Այս մասին հայտարարել է Վրաստանի ֆինանսների փոխնախարար Լաշա Խուցիշվիլին Սուրբ Երրորդություն մայր տաճարի երիտասարդական կենտրոնում ազարտային խաղերի հետ կապված հանդիպմանը: Փոխնախարարը հավաքվածներին ծանոթացրել է օրինագծի հետ, որն առնչություն ունի ազարտային խաղերին: Նրա խոսքով՝ այդ հարցերը խնդիր են ոչ միայն Վրաստանում, դրանց լուծման ուղիներ են փնտրում ողջ աշխարհում: «Ելնելով այն բանից, որ հարցը վերաբերվում է անչափահասներին, ուսանողներին, դա էլ ավելի է բարդացնում այդ խնդրի էությունը»,-ասել է Լաշա Խուցիշվիլին: «Այս օրինագիծը, որը ներկայացվել է խորհրդարանում, նախատեսում է առաջին հերթին, որ անչափահասները, ուսանողները, այդ թվում մինչև 21 տարեկան անձիք լիովին կկտրվեն ազարտային խաղերից, և դրա համար սահմանվում են մի շարք կարգավորումներ, որպեսզի այն արդյունավետորեն իրագործվի: Բացի այդ, ներմուծվում է կախվածություն ունեցող անձանց ցուցակ»,-ասել է Խուցիշվիլին: Նրա խոսքով՝ դրանից հետո ցուցակում հայտնված անձանց կարգելի մասնակցել ցանկացած տեսակի ազարտային խաղերի:

1in.am
19-11-2017 09:19