Ալեքսիս Օհանյանը կիսվել է հարսանեկան լուսանկարներով

19-11-2017 10:35

Նոր Օռլեանի Ժամանակից արվեստի կենտրոնում օրերս կայացել է աշխարհահռչակ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի և Reddit սոցցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի հարսանիքը, որն արժեցել է 1 մլն դոլար: Տոնակատարությունը եղել է փակ, իսկ անցկացման վայրը մինչ վերջին պահը գաղտնի է պահվել, որպեսզի պապարացիները չանհանգստացնեն: Ականատեսների փոխանցմամբ՝ հանդիսնությունն անցկացվել է դիսնեյյան «Գեղեցկուհին և հրեշը» մուլտֆիլմի մոտիվներով: Հյուրերը նստել էին 4 երկար սեղանների շուրջ, որոնք անվանվել են ի պատիվ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի, որոնցից յուրաքանչյուրում Սերենան մի քանի անգամ հաղթել է կարիերայի ընթացքում: Ամերիկուհու մրցանակների պատճենները ցուցադրվել են հանրությանը որպես դեկորի տարր: Որպես հարսանեկան հուշանվեր՝ հյուրերին բաժանել են Սերենայի մրցանակների փոքր պատճենները: Հյուրերը հիմնականում եղել են շոու բիզնեսից: Թենիսի ոլորտից ներկա են եղել միայն նորապսակի քույրը՝ Վինուս Ուիլյամսը, և Կարոլինա Վոզնյացկին: Արարողության առանձնահատուկ հյուրը եղել է փոքրիկ Ալեքսիս-Օլիմպիան՝ Սերենայի և Ալեքսիսի դուստրը, ով ամբողջ երեկոն անցկացրել է տատիկի գրկում:

1in.am
19-11-2017 10:35