Հայաստանի հավաքականը սկսեց նախապատրաստվել Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին

19-11-2017 10:10

Հայաստանի ազգային հավաքականը, Նիկշա Բավցևիչի գլխավորությամբ սկսել է նախապատրաստվել նոյեմբերի 23-ին մեկնարկող Եվրոպայի առաջնության նախընտրական փուլին: Ազգային թիմի 14 խաղացող հանգրվանել է Դավթաշենում գտնվող Օլիմավանում: Եվս 4 խաղացող հավաքականին կմիանան առաջիկա օրերի ընթացքում: Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցներն են ՝ Ալբանիան և Դանիան: ԵԱ-2021-ի ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը առաջին հանդիպումը կանցկացնի Ալբանիայի հավաքականի հետ, նոյեմբերի 23-ին Տիրանայում, իսկ 3 օր անց՝ նոյեմբերի 26-ին, Երևանում կհյուընկալի Դանիային:

1in.am
19-11-2017 10:10