Վթար Աշտարակ քաղաքում. ավտոմեքենան բախվել է ծառին

19-11-2017 00:13

Նոյեմբերի 19-ին, ժամը 00:28-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ներսես Աշտարակեցու հրապարակում «Mercedes» մակնիշի 34 TS 324 պետհամարանիշով (վարորդ՝ 1996 թ. ծնված Ա. Բ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին, ինչի հետևանքով վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում: Մինչ փրկարաների՝ կանչի վայր հասնելը ուղևորներ՝ 1992 թ. ծնված Մ. Գ.-ը և 1993 թ. ծնված Կ. Գ.-ը հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ բժիկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարներն վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. Ա. Բ.-ը հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

1in.am
19-11-2017 00:13