Խոշոր վթար Բաղրամյան պողոտայում. ճակատ-ճակատի բախվել են Chevrolet-ը ու 09-ը, իսկ վերջինը բախվել է նաև Opel-ին և Volkswagen-ին, կան վիրավորներ

19-11-2017 13:05

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում ճակատ-ճակատի բախվել են Chevrolet մակնիշի 35 FT 522 համարանիշի և ВАЗ 2109 մակնիշի 91 OC 091 համարանիշի ավտոմեքենաները, որոնցից վերջինը բախվել է նաև Opel մակնիշի 83 AR 033 համարանշի և ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Volkswagen մակնիշի 16 OS 260 համարանիշի ավտոմեքենաներին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 09-ի և Chevrolet-ի վարորդներին մարմնական վնասվածքներով տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի աշխատակիցները: Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

1in.am
19-11-2017 13:05