Եգիպտոսում երգչուհուն ձերբակալել են տեսահոլովակում բանան ուտելու համար

19-11-2017 13:10

Շաբաթ օրը եգիպտական ոստիկանությունը ձերբակալել է փոփ երգչուհի Շիմային, ով նկարահանվել է տեսահոլովակում ներքնազգեստով: «Ես խնդիրներ ունեմ» երգի տեսահոլովակում աղջիկը խոստումնալից կերպով բանան է կերել: Այս մասին հայտնում է «Ալ-Արաբիան»: Ոստիկանությունում հայտարարել են, որ բողոքներ են ստացել տեսահոլովակի վերաբերյալ: Նրան կասկածում են անբարոյականության հրահրման մեջ: Ֆեյսբուքյան գրառմամբ երգչուհին ներողություն է խնդրել երկրպագուներից:

1in.am
19-11-2017 13:10