Քիմ Քարդաշյանը հանուն քույրերի համարձակվել է նողկալի ըմպելիք խմել

19-11-2017 14:19

37-ամյա հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մասնակցել է Ջեյմս Կորդենի շոուին: Հաղորդավարի հետ Քիմը խաղ է խաղացել, որի էությունը կայանում է փակ բնույթ կրող հարցերին պատասխանելու մեջ: Չպատասխանելու դեպքում հերոսը պետք է փորձի տհաճ համով որևէ բան, օրինակ թռչունների թուք: Երբ հաղորդավարը հարցրել է Քիմին, թե նրա քույրեր Քլոե Քարդաշյանն ու Քայլի Ջենները հղի՞ են, Քիմը նախընտրել է չպատասխանել նման հարցի, այլ փորձել սարդինայի սմուզի: Նման ըմպելիքի համը նրան չի հիացրել, և Քիմն անմիջապես թափել է այն: Քարդաշյան ընտանիքի «բեյբի-բումը» դարձել է ամենաքննարկվող թեմաներից մեկը: Սակայն պաշտոնապես շշուկները հաստատել է միայն Քիմը, ում երեխային փոխնակ մայրը լույս աշխարհ կբերի ձմռանը:

1in.am
19-11-2017 14:19