Վանաձորի ավագանին արտահերթ նիստ է հրավիրել. կքննարկվի Արկադի Փելեշյանին փոխքաղաքապետ նշանակելու հարցը

19-11-2017 15:35

Վաղը՝ նոյեմբերի 21-ին, Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում կկայանա համայնքի ավագանու արտահերթ նիստը, որտեղ քննարկվելու է ավագանիում «Հայկական վերածնունդ» խմբակցության ղեկավար Արկադի Փելեշյանին Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալ նշանակելու մասին հարցը: Այս մասին տեղեկացնում է  Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ երեկ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը համագործակցության հուշագիր է կնքել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ: Նշենք նաև, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պատրաստվում է դիմել Կառավարությանը` Վանաձորում ընտրություններ անցկացնելու պահանջով:

1in.am
19-11-2017 15:35