39-ամյա գործարարի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

19-11-2017 15:50

Երևանաբնակ գործարարի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննության կատարումը հանձնարարվել է Երևան քաղաքի քննչական վարչությանը: Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից: Հիշեցնենք, որ օրեր առաջ հաղորդվեց, որ Դավթաշենի կամրջից ցած է նետվել 1978թ. ծնված մի տղամարդ: Պարզվում է, որ վերջինս Երեւանի բնակիչ է, բժիշկների ընտանիքի զավակ, իսկ ինքը զբաղվել է բիզնեսով: Ճանաչողները նրա մասին միայն դրական են արտահայտվում՝ բնորոշելով որպես պարկեշտ մարդ: Ինքնասպանության գնալու պատճառներն անհայտ են, սակայն արդեն իսկ մամուլում կան տեղեկություններ, որ նա պարտքեր է ունեցել, գրավադրված գույք բանկերին, նաեւ տոկոսով գումար վերցրել ֆիզիկական անձանցից:

1in.am
19-11-2017 15:50