Ավանում երիտասարդ կինը արդուկով սպանել է 51-ամյա տղամարդուն

19-11-2017 16:04

Երևանում հունիսին 51-ամյա տղամարդու սպանության համար մեղադրանք է առաջադրվել երիտասարդ կնոջ: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից՝ մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ նշելով, որ երիտասարդ կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով, այն է՝ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանություն: Հիշեցնենք, որ ահասարսուռ դեպք էր տեղի ունեցել. սպանվել էր 51-ամյա տղամարդը՝ իր տան մեջ: Նրա դին հայտնաբերվել է իր իսկ անկողնում ՝ կիսամերկ և գլխի շրջանում բազմաթիվ վնասվածքներով: «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դեպքի պահին երիտասարդ կինը եղել է իր մանկահասակ երեխայի հետ: Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Շարժառիթը հայտնի է, ինչի մասին քննչական կոմիտեից հրաժարվեցին տեղեկություն տրամադրել՝ նշելով քրեական գործի առանձնահատկությունը:

1in.am
19-11-2017 16:04